Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-7-ըաշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: