«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում «մե քե՜ֆ, մե ուրախությու՜ն...քեֆ անողին քեֆ չի պակսի». ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր կնքելիս «մարմնի ո՞ր մասով է մտածում»

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում «մե քե՜ֆ, մե ուրախությու՜ն...քեֆ անողին քեֆ չի պակսի». ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր կնքելիս «մարմնի ո՞ր մասով է մտածում» «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում օրեր առաջ քեֆ-ուրախություն է եղել՝ ինչ որ մարդիկ իրենց  երեխաների մկրտությունն են նշել։ Շատ լավ է, որ մկրտել են, բայց ո՞վ ասեց, որ մկրտությունից հետո քեֆ-ուրախության սեղանները պետք է գցվեին 7-րդ դարի հուշարձանի հենց դիմաց։

Մոդա է դարձել էս ժողովրդի մոտ վերջին տարիներին իրենց քեֆերը՝ նշանդրեք, ամուսնություն, ծնունդ, կնունք նշել  պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, այն հուշարձանների, որոնք մեր երկրի համար բրենդ են, որոնք լավագույնս աշխարհին ներկայացնելու համար հազար ու մի այլ գրագետ ձևեր կան, քան քեֆեր կազմակերպելը։

Երգիչներն էլ պակաս ճանաչված չեն եղել՝ ոչ բոլորի քեֆ-ուրախությանը կարող է երգել, օրինակ, Սոսո Պավլիաշվիլին։ Հետաքրքիր է, կա՞ն, արդյոք,  սահմանված հստակ չափորոշիչներ, թե տարածքներ վարձակալելու դեպքում ինչ հստակ կանոններ պիտի պահպանեն վարձակալողները, պահպանվե՞լ են այդ կանոնները, թե՞ ոչ։

ԿԳՄՍ նախարարություն՝ հարցն ուղղում ենք Ձեզ՝ արդյո՞ք պայմանագիր կնքելուց դուք տեղյակ եք լինում, թե որքան գումար են վճարում տվյալ միջոցառման համար։ Եթե այո՝ հրապարակեք, թե Ձեր ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի բյուջե ինչքան գումար է մուտք եղել և ուր է ուղղվելու։
Պարզաբանեք, թե արդյո՞ք կարելի է առանց այդ էլ պահպանության լուրջ խնդիր ունեցող տաճարի կամարների ներսում պարային համերգ բեմադրել, եթե դա հնարավոր էր անել դրսի հատվածում։

Ի՞նչ երաժշտություն է թույլատրվում, որ հնչի նման միջոցառումների ժամանակ, որքան տեղյակ ենք, պետք է լինի դասական, բայց տեսանյութի մեջ, դասականից բացի, ամեն ոճի երաժշտություն կա։   

Գերբարձր ձայնային էֆեկտները և բարձր երաժշտությունը թույլատրելի՞ են  արդյոք հուշարձանների  տարածքում։ Արդյո՞ք դրանք չեն վնասում հուշարձանը։ Թույլատրելի՞ է, արդյոք, հրավառությունը տաճարի գլխավերևում։ 

SHAMSHYAN.com-ը ակնկալում է ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պարզաբանումը։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք