26594 դիտում
18:54 04-07-2022
Ռաֆիկ Մադոյանին ճանաչողներն ի՞նչ են պատմում նրա մասին. MegaNews
MegaNews-ը գրում է. Մամուլում վերջին շրջանում սկսեցին լուրեր տարածվել, թե 2022 թ. հունիսի 2-ին Մոսկվայում կատարված՝ Հովհաննես Ղամարյանի սպանությունը կապված է Ռաֆիկ Մադոյանի հետ, և դա Մոսկվա կինոթատրոնի մոտ եղած դեպքի «վրեժն» է։ Հիշեցենք՝ 2021 թ․ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանվել էր Ռաֆիկ Մադոյանի թիկապահը։ Ղամարյանի սպանությունից կարճ ժամանակ անց տելեգրամյան «Բազա» ալիքը հրապարակեց սպանության կադրերը, որոնք ստացել էր տեսանկարահանող սարքերի միջոցով։ Այդ տեսանյութում երևում էր, որ զինված տղամարդը կրակում է Ղամարյանի մեջքին և գլխին: Սպանության օրը՝ երեկոյան հայտնաբերվել էր սպանության մեջ կասկածվողը։
Ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ հայազգի գործարար Հովհաննես Ղամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան ճանաչել են նաև վկաները: Ռուսական «Գազետա»-ի հետ հարցազրույցում Հայրիկ Երվանդյանի փաստաբան Մուշեղ Հայրապետյանը մասնրամասնել էր՝ իր պաշտպանյալը պատվիրված սպանություն չի գործել։ Սպանությունը եղել է անձնական դրդապատճառներով։
Այդուամենայնիվ, որոշ հայկական լրատվամիջոցներ շարունակեցին Ղամարյանի սպանությունը կապել Ռաֆիկ Մադոյանի անվան հետ՝ Մադոյանին շարունակելով կոչել «քրեական հեղինակություն»։ Վերոնշյալ թեմայի հետ կապված՝ MegaNews-ը նախորդիվ արդեն ներկայացրել է Ռաֆիկ Մադոյանի բացառիկ հարցազրույցը։
Քանի որ Մադոյանի հետ կապված՝ հրապարակումները շարունակվում են, ուստի MegaNews.am-ը փորձել է պարզել՝ Մադոյանի հարազատ ծննդավայր Գավառում կամ, առհասարակ, Գեղարքունիքի մարզից դուրս Ռաֆիկ Մադոյանին ճանաչող մարդիկ ի՞նչ դրվագներ կարող են պատմել Մադոյանի և նրա դավանած արժեքների մասին։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
478 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
331 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը