Արտակարգ դեպքեր՝ Երևանում. ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպքեր՝ Երևանում. ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված:

Այս պահին նշված վայրեր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքները:

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: ՌԴ դեսպանատուն են ժամանում նաև  ԱԻՆ-ի սակրավորները:

Ահազանգով նշված վայրեր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի խմբերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն  Գրիգորյանի

 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք