Հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու. Հրաչյա Ռոստոմյան

Հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս:
Ռեքս Կալամյանին հաջողվել էր ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Ռոստոմյանը:

Բասկետբոլային տոնը սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ ի գավաթի խաղարկությունում:

Այս երկու մրցաշարերը մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները:

Հ.Գ. Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են կերտվում հաղթանակները, ինչպես են կառուցվում ազգային հավաքականները, ասեմ, որ սկզբում ունեցել ենք փակուղային իրավիճակներ, երբ ոչ հեռավոր 2006թ.-ին մեզ որպես կապիտալ հանձնվեց ընդամենը մի երկու կնիք: Սակայն այդ շրջանի անհաջողությունները մեզ չկոտրեցին, և քայլ առ քայլ շարժվեցինք և շարժվում ենք դեպի մեր նպատակը: Այժմ երբ 16 տարվա հետհայացք ենք նետում, տեսնում ենք, որ սրտացավ աշխատանքը տվել է իր պտուղները և կարող ենք վստահորեն ասել, որ հաղթանակների ուղին դեռ շարունակելի է...

Հ.Գ.1. Չեմ կարող առանձնահատուկ չանդրադառնալ նաև մեր ըմբիշներին և մարզիչներին: Շնորհավորում եմ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն ելույթների և արժանի մեդալների առթիվ:

Այս ամենում իհարկե հսկայական է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի ավանդը:

Սիրելի՛ մարզասերներ, վստահ եղեք հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու»:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք