211652_close_icon
views-count3024 դիտում article-date 16:44 04-07-2022

Թուրք քաղաքական գործիչ. «Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու». ermenihaber.am

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, փոխանցում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր են ձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին, և ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել:

Նմանատիպ նյութեր