211652_close_icon
views-count1689 դիտում article-date 15:52 04-07-2022

Մեծ Բրիտանիան չի բացառում Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավումից հետո դրանք Ուկրաինային փոխանցելը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը հայտարարել է, որ թագավորությունը հավանություն է տալիս պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը՝ ի օգուտ Ուկրաինայի, հայտնում է  The Guardian թերթը:

«Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, և մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության ու ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել է Թրասը:

Նմանատիպ նյութեր