Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները հղի կնոջը, ում ամուսինը հայտնել է, որ նա ծննդաբերում է, իրենց ավտոմեքենայով շտապ տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն. բժիշկներն էլ ամուսնուն հայտնել են, որ սպասի բարի լուրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Կարապետյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց փողոցում, ծառայություն կատարելիս են եղել և իրենց է մոտեցել երիտասարդ մի տղա և խնդրել, որպեսզի պարեկները իրեն և իր կնոջը ուղեկցեն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Երևանի բնակիչ, 24-ամյա կին է: