211652_close_icon
views-count960 դիտում article-date 14:06 02-07-2022

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։

«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հեiտ», - գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով  լուսանկարը:

Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել: Զրույցը տեւել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Հռոմի պապի հետ հանդիպման էին եկել նաև մասկի չորս երեխաները։

Նմանատիպ նյութեր