211652_close_icon
views-count32927 դիտում article-date 20:34 30-06-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00–ի սահմաններում  Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արմեն Բուլղադարյանը իր վարած  Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա՝ վնասելով այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած բժիշկների երթապահ խմբին վարորդը հայտնել է, որ  հրաժարվում է բժշկական օգնությունից, որ ինքը չի տուժել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արման Սահակյանը, կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը և նույն վաշտի 3-րդ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանը:

Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր