211652_close_icon
views-count3091 դիտում article-date 18:32 30-06-2022

Լրագրողը դիմել է ոստիկանություն, որ իրեն պատկանող ջրի հաշվիչ սարքը գողացել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում հունիսի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած Երևանի բնակիչ, 56-ամյա Ոսկան Սարգսյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ո. Սարգսյանը հայտնել է ոստիկաններին, որ 2021 թ.-ի դեկտեմբերից մինչև այս տարվա հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Սիլիկյան թողամասի  7-րդ փողոցում գտնվող իրեն պատկանող ջրի հաշվիչ սարքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ո. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր