211652_close_icon
views-count49712 դիտում article-date 11:53 30-06-2022

Ո՛չ «Յանդեքսի» թալանին. Երևանում իրականացվել է բողոքի նախազգուշական ակցիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Երեկ՝ հունիսի 29-ին, հերթական բողոքի ակցիան է կատարվել Երևանում։ Մի խումբ տաքսիների վարորդներ՝ ի նշան բողոքի, հավաքվել էին «Հրազդան» մարզադատի հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի սկզբնամասում և պահանջում էին, որպեսզի վերջ տան թալանին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. ««Յանդեքսի» թալանի դեմ ակցիան շարունակելու ենք։ Այն կապված է բավականին բարձր միջնորդավճարների հետ։ Այս պահին դեռ խմբի անդամներից մի մասն է միացել ակցիային, սակայն թող չմտածեն, թե այսքանն ենք։ Անհրաժեշտության դեպքում այնքան մարդ կհավաքվի, որ իրենց աչքերը բաց կմնան։ Ի՞նչ են ուզում էս ժողովրդից, հիմա էլ է՞ս ձևով են ուզում թալանել։ Հետո էլ ասում են՝ աշխատատեղ, աշխատատեղ։ Ձեր թափանները լցնելու համար մարդկանց չեք թողնում՝ աշխատեն։ Բա ո՞ւր է ձեր մարդկային խիղճը, թե՞ մտածում եք, որ պետք է հլու-հնազանդ համաձայնվենք ձեր թալանին։ Առաջիկայում, եթե մեր պահանջներին դրական պատասխան չտրվի, ավելի կտրուկ միջոցների ենք դիմելու՝ ընդհուպ փակելու ենք ճանապարհներ»։ 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր