211652_close_icon
views-count101936 դիտում article-date 21:46 28-06-2022

Աղմկահարույց դեպք՝ Երևանում. ոստիկանության բաժնի պետը, օպերգծով տեղակալն ու քրեականի պետը տեղափոխվել են դատարան. Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ ժամանել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որտեղ տեղի են ունենալու դռնփակ դատական նիստեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ պաշտոնյաներից մեկը հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետ է, մյուսը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մյուսն էլ՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Եթե դատարանը բավարարի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների միջնորդությունը, բարձրաստիճան ոստիկանները տեղափոխվելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»:

Նախաքննության շահերից ելնելով, դատարան բերված բարձրաստիճան ոստիկանների տվյալներն ու դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր