Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան մոտ կայանված Mercedes -ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան մոտ կայանված Mercedes -ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30–ամյա Սամվել Բաղդասարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի ապահովիչների համար նախատեսված տուփում:

Բարեբախտաբար, Հ. Բաղդասարյանի և հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել մարել կրակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք