211652_close_icon
views-count817 դիտում article-date 23:16 27-06-2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին։ Նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Կլոդ Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունը։  Երեք մասից բաղկացած «Ծովը»գրվել է 20-րդ դարասկզբին՝ 1903-1905 թվականներին, և հեղինակի սիմֆոնիկ ամենամեծ ստեղծագործություններից է, որը նվիրված է բնության մեծագույն տարերքներից մեկին։

Դեբյուսին համարում էր, որ երաժշտությունն արվեստի այն ճյուղն է, որն ամենամոտն է բնությանը։ Համերգի ընթացքում նվագախումբն ունկնդրին էր փոխանցում այն պատկերները, որ կոմպոզիտորը նկարագրել է հնչյունների միջոցով՝ ալիքների խաղը, քամու և ծովի երկխոսությունը… Երաժշտասերներն ունկնդրեցին նաև Դեբյուսիի առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Ֆավնի հետ կեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը։

Երեկոյի ընթացքում հնչեց նաև Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։Նա իր կատարողական վարպետությամբ ու անկեղծությամբ ունկնդրին էր փոխանցում Ռախմանինովի կոնցերտի ամբողջ խորությունը։ Գլորիա Կամպաները սիրված ու սպասված երաժիշտ է Երևանում։ Ապացույցը հանդիսատեսի չդադարող ծափողջույններն էին, որոնք չէին թողնում դաշնակահարուհուն հեռանալ բեմից, ու լեփ-լեցուն դահլիճը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր