Կոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունաներ են փլուզվել. կան զոհեր և տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունաներ են փլուզվել. կան զոհեր և տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոլումբիայի Տոլիմա նահանգում տեղի ունեցած ցլերի մրցավազքով ավանդական տոնի ժամանակ փլուզվել են հանդիսականներով տրիբունաները, հայտնում է El Tiempo-ն։

Հաղորդվում է առնվազն 5 զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին։

Ցլերի մրցավազքն անց էր կացվում Էլ-Էսպինալ քաղաքում։ Տրիբունաները, որոնք պատրաստված են եղել փայտից,  չեն դիմացել մարդկանց ծանրությանը։ 



Նահանգապետ Խոսե Ռիկարդո Օրոսկոն հայտնել է, որ զոհվել է 2 կին, 1 տղամարդ և 1 երեխա։ 

Դեպքի ժամանակ ցլերից մեկը փախել է հրապարակից և սկսել շրջել քաղաքի փողոցներով։ 

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք