211652_close_icon
views-count473 դիտում article-date 09:31 27-06-2022

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Քալըն

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Haberturk հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Դա բխում է մեր տնտեսական օգուտներից, մենք կախված ենք արտաքին էներգիայի աղբյուրներից»,- ասել է Քալընը՝ նշելով, որ հակառուսական պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը։

Վերջինիս խոսքով՝ Անկարան այդ հարցում իր դիրքորոշումը պարզ հայտնել է Արևմուտքի երկրներին։

Նմանատիպ նյութեր