Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. մեղուն խայթել է 37-ամյա վարորդին, ով Chevrolet Pickup-ով բախվել է ծառին, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. մեղուն խայթել է 37-ամյա վարորդին, ով Chevrolet Pickup-ով բախվել է ծառին, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արշավիր Պողոսյանը իր վարած Chevrolet Pickup մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։։

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանցի շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ հետաքննիչ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ երբ վարորդը մեքենան վարելիս է եղել, մեղուն խայթել է նրան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք