211652_close_icon
views-count95731 դիտում article-date 21:40 23-06-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով այնտեղ կայանված մի քանի ավտոմեքենաներ. ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, իրենք էլ չգիտեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարներն այստեղ անելիք չեն ունեցել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րգ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

Ելնելով  քաղաքացիների անվտանգությունից, քանի որ տարածքը նաև բնակելի շենքեր ունի և կան մեծ թվով երեխաներ, ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Էդգար Հայրապետյանը, Պետրոս Վահանյանն ու Վարդգես Մկրտչյանը:

Վաշտի հրամանատար Վ. Մանուկյանը արդեն տեղեկությունը փոխանցել է պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ:

Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այդ հարցը ասես մնացել է օդում կախված, իսկ մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր