211652_close_icon
views-count3215 դիտում article-date 20:53 23-06-2022

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել. Գագիկ Ծառուկյան

Հունիսի 23-ին   ամբողջ աշխարհը   նշում է որպես  միջազգային օլիմպիական օր: Այս առթիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել, որում ասված է.

Այս օրը հիանալի առիթ է  խորհելու  այն մասին, թե ինչ է տալիս  մեզ սպորտը:  Դեռևս  1894 թ. հունիսի 23 –ին  այս կապակցությամբ ինքնատիպ  պատասխան է  տվել   միջազգային օլիմպիական  կոմիտեի հիմնադիր բարոն  Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր  սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու կատարյալ աշխարհ կառուցել:

Օլիմպիզմի գաղափարը  միավորում է  տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:

Սպորտը  սովորեցնում է  հասնել կատարելության, ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում : Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն  ու բավականություն են  պատճառում, քանզի ֆիզկուլտուրան , սպորտը կոփում են  առողջությունը և  մարդուն դարձնում կենսունակ:

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել , համախմբվել,  գործել միասնական , որպեսզի  կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:

Հայաստանի  օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ   առողջություն, բարօրություն և հաջողություններ: 

Նմանատիպ նյութեր