ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են. նրանք ազատ են արձակվել

ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են. նրանք ազատ են արձակվել

Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի  խափանման միջոցները փոխվել են։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։



«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական, իսկ  իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,- գրել է նա:



Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել էր ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ բերման էին ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը և անդամ Ալեքսանյանը։



Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել նրանց։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք