Չեմ կարծում, որ Ռուսաստանը մեզ ռազմական մարտահրավեր կնետի, քանի որ մենք ՆԱՏՕ-ի մաս ենք կազմում․ Լիտվայի նախագահ «Ամերիկայի ձայն»

Չեմ կարծում, որ Ռուսաստանը մեզ ռազմական մարտահրավեր կնետի, քանի որ մենք ՆԱՏՕ-ի մաս ենք կազմում․ Լիտվայի նախագահ «Ամերիկայի ձայն» Լիտվան պատրաստ է, որ Ռուսաստանը իրեն կտրի տարածաշրջանային էներգետիկ համակարգից՝ ի պատասխան Կալինինգրադի մարզում ռուսական որոշ ապրանքների երկաթուղային մատակարարման արգելափակման, սակայն ռազմական առճակատում չի սպասվում, «Reuters»-ին ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նաուսեդայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կրեմլը երեքշաբթի նախազգուշացրել է Լիտվային, որ Մոսկվան Լիտվայի ժողովրդի համար ցավալի պատասխան կտա, եթե երկիրը հետևի ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված ապրանքների տարանցման արգելքին:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի կողմից կատարվող ոչ բարեկամական ​գործողություններին, ինչպիսիք են օրինակ մեր երկրի «BRELL» համակարգից անջատումը»,- նշել է Նաուսեդան չորեքշաբթի օրը «Reuters»-ին տված հարցազրույցում:

Անցյալ տարի Լիտվան տեղադրել էր էլեկտրահաղորդման գիծ` կապելով երկիրը Լեհաստանի հետ, որը Ռուսաստանի կողմից էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում կօգնի Լիտվային արագ միանալ եվրոպական մայրցամաքային ցանցին:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող այդ նախագիծը նպատակ ունի մինչ 2025 թվականը անջատել բալթյան երկրները Ռուսաստանի և Բելառուսի հետ ընդհանուր էլեկտրացանցից, ինչը կնպաստի եվրոպական մայրցամաքային էլեկտրացանցերի ապակենտրոնացմանը:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը մեզ ռազմական մարտահրավեր կնետի, քանի որ մենք ՆԱՏՕ-ի մաս ենք կազմում», - ասել է Նաուսեդան:

Նա պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման հարցը հաջորդ շաբաթ բարձրացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Նաուսեդան նաև ընդգծել է, որ Լիտվան զգում է ԵՄ այլ երկրների աջակցությունը և մտադիր է ընդլայնել Կալինինգրադով ներմուծվող ապրանքների ցանկը ըստ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանման։

«Մենք զգում ենք Եվրամիության աջակցությունը, քանի որ պատժամիջոցների կիրառումը ի վերջո Եվրամիության որոշումն է»,- եզրափակել է Նաուսեդան։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք