Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը
Սպիտակ տունը հայտնում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին:
Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում: Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College):