Աջակցում եմ հայ ազգին, նրանց պայքարն արդար է. Լուկաս Ֆուրլաս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սակայն նշեց, թե շարունակում է կանգնած մնալ հայ ժողովրդի կողքին եւ աջակցել ի պաշտոնե: Հավելենք, որ ապրիլին Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր՝ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ են հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։
«Իբրեւ ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար՝ ես պայքարում եմ օրենքի գերակայության համար: Մեր պայքարն ընդհանուր է, սակայն ես չեմ ցանկանում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ դա առնչվում է երկրի քաղաքացիներին: Սակայն ես աջակցում եմ հայ ազգին, եւ նրանց պայքարն արդար է՝ կապված տարածք ներխուժման հետ (ադրբեջանական զորքերի-խմբ.)»,- հավելեց նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։