Մեքենաների առուվաճառքի սիրահարը. ով է նշանակվել Նոր Նորքի ղեկավար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան Մհերյանի մասին: Պարզվում է՝ Մհերյանը մինչ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվելը Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. վերջերս նա զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ավելին՝ Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու եւ վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից:
Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ: Բայց սա դեռ ամենը չէ. Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ է գնել, նաեւ մեկ ավտոտնակ Մհերյանն ունի Նոր Նորքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի եւ 32 հազար դոլարի չափով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։