211652_close_icon
views-count3761 դիտում article-date 22:40 22-06-2022

Մեր երկիրը դրսում ճանաչելի դարձնելու գործում Հենոյի ավանդը ահռելի է. Մենուա Մեհրաբյան

Հետեւում էի, թե Հենոն Միլանում ինչպիսի հսկայական ուշադրության կենտրոնում էր։ Օպերատորներն անհամբեր սպասում էին, որպեսզի առաջինը ցուցադրեին հայ ֆուտբոլիստի ժամանումը` Ինտերի գրասենյակ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը:

«Մեր երկիրը դրսում ճանաչելի դարձնելու գործում Հենոյի ավանդը ահռելի ա։ Արել ա զգալի ավելին, քան մեր պետությունն` իր հսկայական ռեսուրսներով։ Ու միանգամից հիշեցի էն կեղտոտ վերաբերմունքը, արտահայտությունները, որոնք տեսանք ու լսեցինք Հենոյի հասցեին, երբ հայտնեց միջազգային կարիերան ավարտելու մասին։

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք ունի որոշելու, թե երբ դադարեցնի ազգային հավաքականում իր ելույթները։ Բայց չէ, մենք պետք ա բա տարբերվենք` ինչպես միշտ։ Անկախ նրանից` դեռ քանի տարի կարող էին խաղալ, հարյուրավոր ֆուտբոլիստներ, տարբեր ժամանակներում, հայտարարել են հավաքականից հեռանալու մասին։

Ու էդ հարյուրավորներին իրենց հայրենակիցները ճանապարհել են ջերմ խոսքերով ու վերաբերմունքով` գնահատելով էդ ֆուտբոլիստների` տարիներ շարունակ կատարած աշխատանքը, եւ հավաքականին տվածը։ Իսկ մենք, չէ, պետք ա վիրավորենք, անպայման։ Բայց երբ որ խոսում ենք արժեքներից ու դրանց գնահատելուց - Ա դուք բայց մեր դուդուկը լսել ե՞ք, մեր ծիրանը կերել ե՞ք։ Այ էս ենք մենք։ 

Ճիշտ ա` Հենոն տեղափոխվում ա մի ակումբ, որը միշտ թշնամական ա էղել Յուվենտուսի համար, բայց ցանկանում եմ, որպեսզի կարիերայի մայրամուտը Հենոն ավարտին հասցնի նույն բարձր մակարդակով, որով նույն այդ կարիերան ժամանակին սկսեց Դոնեցկից։

Իսկ մենք, երեւի, մի օր կհասկանանք արժեքը, գնահատելը։ Քանի որ, գուցե, երբեւէ կամ երկար տարիներ, այլեւս չունենանք երկրորդ Հենրիխ Մխիթարյան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր