211652_close_icon
views-count1508 դիտում article-date 20:18 22-06-2022

Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին,  հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։

Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։


Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։

Նմանատիպ նյութեր