Բանակում ծառայող ու այս պահին առաջնագիծը պահող զինվորի մորը սպառնում են բնակարանից վտարել. հետո էլ խոսում են մարդ կոչվելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակում ծառայող ու այս պահին առաջնագիծը պահող զինվորի մորը սպառնում են բնակարանից վտարել. հետո էլ խոսում են մարդ կոչվելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մասիս քաղաքի բնակիչ, 41-ամյա Ա. Հ.-ն, ում որդին արդեն մեկ տարի է, ծառայում է Հայոց բանակում, կանգնած է բնակարանը կորցնելու վտանգի առաջ: Փաստացի առկա է դատարանի 2021 թվականի նոյեմբեր ամսվա որոշում, որ նրան պետք է վտարեն բնակարանից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս ամուսինը նրան և որդուն տարիներ առաջ լքել է, մեկնել արտերկիր,  վերադարձել ու պահանջել, որպեսզի Ա. Հ.-ն որդու հետ լքի բնակարանը, այնինչ՝ որդին գտնվում է բանակում:

Գործը հասել է դատարան, բայց Ա. Հ.-ին իր նախկին դատապաշտպանը այլ գործով, խորհուրդ է տվել չգնալ դատերին և լուրջ չվերաբերվել գործին, վստահեցնելով, որ բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվելու է իրեն: Այլ գործով դատական նիստն էլ վերաբերվում է նրան, որ Ա. Հ.-ն և իր որդին 15 տարի շարունակ տիրապետել են անշարժ գույքին և դիմել դատարան սեփականության իրավունք ձեռք բերելու համար:

Օրեր առաջ Ա. Հ.-ն,  նկատելով, որ այդ փաստաբանը սրտացավություն և աշխատանքային պատասխանատվություն չի դրսևորում, հրաժարվել է նրա վստահորդը լինել և իր իրավունքները պաշտպանելու համար դիմել է փաստաբան Էդգար Նալբանդյանին:

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Է. Նալբանդյանը ասաց, որ գործին նոր է սկսել ծանոթանալ, բայց քանի որ վտարման գործով դատական նիստերը տեղի են ունեցել առանց Ա. Հ.-ի ու իր որդու մասնացության կամ պատշաճ ծանուցման և, չնայած այդ ամենին, կայացվել է որոշում, իրենք վտարման որոշումը բողոքարկել են վարչական կարգով, իսկ քաղաքացիական՝  որդուց լիազորություն ստանալուց հետո:

Ըստ փաստաբանի՝ Ա. Հ.-ն միայնակ մեծացրել, բանակ է ուղարկել որդուն, ով այսօր պաշտպանում է հայրենիքի սահմաննները, բայց նրա հայրը եկել ու փորձում է նրանց վտարել բնակարանից:

Փաստաբանը ասաց, որ վարչական դատարանից ակնկալվում է հայցի ապահովում և վտարման գործողության կասեցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Սմբատ Պետրոսյանի
 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք