211652_close_icon
views-count4236 դիտում article-date 15:06 22-06-2022

Մոսկվան պատրաստ է ամենամոտ ժամանակներում ընդունել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս, Մոսկվայում: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վերջինիս խոսքով՝ կրկնվող միջադեպերը, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային առանձին շրջաններում առաջ եկող խնդիրները հաստատում են սահմանազատման հարցերով հանձնաժողովի լիարժեք և մշտական աշխատանքների անհրաժեշտությունն ու արդիականությունը։

 Զախարովան նշել է, որ իրենք պատրաստ են ամենամոտ ժամկետներում Մոսկվայում ընդունել հանձնաժողովի երկրորդ նիստը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը։

Նմանատիպ նյութեր