Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորների թիվն անցնում է 600-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորների թիվն անցնում է 600-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աֆղանստանի արևելյան՝ Պակտիկա և Խոստ նահանգներում այս գիշեր տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, 600-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ Այս մասին  հայտարարել է «Թալիբան» ​​շարժման կողմից ձևավորված կառավարությունում աղետների կառավարման փոխնախարար Շարաֆուդդին Մուսլիմը։

Հայտարարությունը հեռարձակել է TOLOnews հեռուստաալիքը։

Մուսլիմի խոսքով՝ զոհերի ընտանիքներին կվճարվի 100 հազար աֆղանի (մոտ 1100 դոլար) փոխհատուցում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 50 հազար աֆղանի (560 դոլար)։

Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
 

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք