Երևանի ավագանին աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել

Երևանի ավագանին աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել

Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:



Մալխաս Ամոյանը իր ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է Քրիստափորի փողոցի հ. 154/2 հասցեում գտնվող 67.7 ք.մ. մակերեսով տանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Մալխաս Ամոյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ:



Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը լրացուցիչ խթան և ոգևորող հանգամանք կլինի անվանի մարզիկի համար մեր երկիրը հետագա առաջնություններում ներկայացնելու ընթացքում:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք