211652_close_icon
views-count23734 դիտում article-date 13:27 21-06-2022

Ավտովթար՝ Արարատի մարզում. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ տեսչական խմբի պատասխանատուն Daewoo Lacetti-ով հայտնվել է դաշտում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Ա-ն իր վարած Daewoo Lacetti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Վահան Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Վեդու հիվանդանոցի բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապարհ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ վարորդ Արմեն Ա-ն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Արտաշատի շրջանի տեսչական խմբի  պատասխանատու։ 

Ըստ ոստիկանության տեղեկությունների, որոնք պարզվում են, վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, և դեպքի վայրում հայտնաբերվել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, հնարավոր է, նշված ավտոմեքենան է։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր