ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները հյուրընկալվեցին Գավառի թատրոնում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում կազմակերպված միջոցառումների շարքն ուղղված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։
Հանդիպմանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության եւ Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմի համատեղ ուժերով թատրոնի շենքում կազմակերպվել է ցերեկույթ, որի ընթացքում Գավառ քաղաքից մայրաքաղաքի տարբեր մշակութային եւ կրթական հաստատություններում սովորող շնորհալի ուսանողներ զինծառայողներին ողջունել են գրական-երաժշտական կատարումներով, այնուհետև քալանթարցիները զինծառայողների ուշադրությանը ներկայացրել են Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» ներկայացումը։ Ներկայացումից հետո զինծառայողները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմեր են վառել եւ ստացել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի օրհնությունը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները նախորդ շաբաթ այցելել են Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։
Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։