Մինասը՝ իր հոր մասին. Հովիկ Չարխչյան

Մինասը՝ իր հոր մասին. Հովիկ Չարխչյան Մշակութային գործիչ Հովիկ Չարխչյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել.
 
«ՄԻՆԱՍԸ՝ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ
 
«…Հիշում եմ, ցուցահանդեսս էինք նայում: Գյուղից հայրս էլ էր եկել: Շրջեց, նայեց ու դարձավ ինձ. «Իսոր համա՞ր էիր ինձի կանչել»: Ինձ թվում էր՝ պետք է ուրախանար, որ իր դիմանկարն էլ էր ցուցադրվում, բայց…
 
Մեծ արժանապատվության տեր մարդ է: Սարյանն էլ էր այնտեղ:
 
Հորս տեսավ, հասակակիցներ էին, և սկսեց հետը խոսել, իրեն հատուկ չարաճճիությամբ կատակել. «Մասիսը մյուս կողմից տեսե՞լ ես»: «Հա, մի անգամ»: «Ե՞րբ»:
 
«Տասնհինգ թվին, աբոզ էի գնացել», և հանգիստ շարունակեց, կարծես Սարյանը չէր հետը խոսողը: Երբեք չէր ընկճվում»»:

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք