211652_close_icon
views-count2543 դիտում article-date 14:40 19-06-2022

Վրաստանում 3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Այս մասին հայտնում է  aliq.ge-ն։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր