965 դիտում
16:29 18-06-2022
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել Օհան Դուրյանի կիսանդրին
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին:
Հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Վարչապետի 2022թ. ապրիլի 14-ի «Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 385-Ա որոշմամբ ձևավորվել է Օհան Դուրյանի 100- ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով, որի հաստատած հոբելյանական ծրագրում ներառված է նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում դիրիժորի կիսանդրու տեղադրումը։ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ կիսանդրու ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
262 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը