211652_close_icon
views-count1110 դիտում article-date 17:16 17-06-2022

Շենգավիթ վարչական շրջանում կկառուցվի Արթուր Աբրահամի անունը կրող մարզահամալիր

Կառավարությունն Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արթուր Աբրահամը Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ 2005-2009 թվականներինա եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։

2009 թվականից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի  14 լավագույն բռնցքամարտիկ։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Նմանատիպ նյութեր