211652_close_icon
views-count3114 դիտում article-date 23:15 14-06-2022

Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը. «Հարավկովկասյան երկաթուղի»

Այսօր՝ հունիսի 14-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տվել է Երևան-Բաթում-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջին գնացքի ուղևորների մեջ են եղել նաև ընկերության ղեկավարները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ:

«Հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը»,- ասել է Մելնիկովը։

Այս տարի Բաթումի գնացքը շաբաթական 2 ուղերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։

Ուղևորությունների արժեքը՝ սկսած 13 000 դրամից մեկ անձի համար։

Նմանատիպ նյութեր