1085 դիտում
11:43 14-06-2022
ՀՀ վարչապետը Թուրքիայի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հույս է հայտնել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը:
Ն. Փաշինյանն այս մասին խոսել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
Հարցին, թե ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը, Փաշինյանը պատասխանել է. «Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ»։
Անդրադառնալով հարցին՝ խոսո՞ւմ են արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ երկխոսության սկզբից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ են սկսվել, բայց սա մի բան է, որ եղել է նաև նախկինում։ Նա հույս է հայտնել, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։

Նմանատիպ նյութեր
839 դիտում
17:38 09-11-2022
Թուրքիան ներկայացրել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայմանները
Այս բաժնից
298 դիտում
18:31 18-04-2024
ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
352 դիտում
18:19 18-04-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
325 դիտում
18:05 18-04-2024
Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել են պատվավոր հյուպատոսներին