Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում Թուրքիայի մտավախություններն օրինաչափ են

Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում Թուրքիայի մտավախություններն օրինաչափ են Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի, դաշինքին անդամակցության հայտերի հարցում, Թուրքիայի մտավախությունները օրինաչափ են, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Սրանք օրինական մտահոգություններ են։ Մենք խոսում ենք ահաբեկչության եւ զենքի արտահանման մասին»,- ասել է Սթոլթենբերգը` Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում եւ շեշտել, որ Թուրքիան դաշինքում առանցքային դեր ունի, ինչը պայմանավորված է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ Սեւ ծովում ունեցած ռազմավարական դիրքով եւ Ուկրաինայի ռուսական ներխուժման ժամանակ ցուցաբերած աջակցությամբ:

«Մենք պետք է հիշենք եւ հասկանանք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի ենթարկվել ավելի շատ ահաբեկչական հարձակումների, քան Թուրքիան»,- ասել է Սթոլթենբերգը՝ օգտագործելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սիրված երկրի անվան թուրքերեն արտասանությունը։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք