Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա 75%-ով
Tert.am-ը գրում է. Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի, գրում է jnews.ge-ն։
Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։
Փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։
2022 թվականի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116 հազարը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23,2 միլիոն լարի։ Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին Վրաստանով կանցնի առնվազն 355 հազար բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։