Վրաստանում հայկական ապրանքներով լցված 1000-ից ավել բեռնատար ունենք. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Sputnik Արմենիան գրում է. Այսօր Վրաստանում 1000-ից ավել բեռնատարներ ունենք հայկական ապրանքներով լցված։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Վերին Լարսում վիճակը խիստ լարված է մնում։ Անցակետի թողունակությունն ամեն ուղղությամբ կազմում է օրական 170 բեռնատար։ Վերջին տվյալներով` այնտեղ 3 անգամ ավել բեռնատար է անցնում»,–ասաց Քերոբյանը։
Մանրամասներն՝ այստեղ