Երեխաների պաշտպանության օրը՝ Ֆիլհարմոնիկի հետ

Երեխաների պաշտպանության օրը՝ Ֆիլհարմոնիկի հետ Հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության առթիվ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր սիրելի փոքրիկների համար հանդես եկավ «ՄուլտՖԻԼմ» խորագրով համերգային ծրագրով:
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում և ճեմասրահում երեխաներին դիմավորեցին ծաղրածուները, մուլտֆիլմերի հերոսները, որոնք խաղերով զվարճացրեցին փոքրիկներին: Նախագծին միացել էին նաև Դիլաքյան եղբայրները՝ «Գտնված երազ» բացօթյա էքսպոզիցիայի ցուցադրությամբ: Բեմում էր Ֆիլհարմոնիկի հեքիաթային նվագախումբը, որն իր կախարդական փայտիկով ղեկավարեց դիրիժոր Կարեն Դուրգարյանը (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր): Մաեստրո Դուրգարյանը համերգից առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ անշու՛տ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա մեջ միշիտ ուշատդրության կենտրոնում է պահում երեխաներին՝ կազմակերպելով տարբեր համերգներ և միջոցառումներ, բայց այս օրը հատկապես տոնական է երեխաների համար և փորձել են Ֆիլհարմոնիկի հետ միասին հատուկ ծրագիր ներկայացնել: Նա նշեց, որ դասական համերգները երեխաների համար թե կրթական են, թե ժամանցային և նրանք ամեն ինչ անելու են, որ համերգից հետո տեսնեն երեխաների երջանիկ ժպիտները, թեև այդ ժպիտը մենք պարտավոր ենք տեսնել ամեն օր:
 
Համերգին հնչեցին մանկական սիրված ֆիլմերի և մուլտֆիլմերի մեղեդիներ՝ Հարի Փոթեր, Աստղային պատերազմներ, Կարիբյան ծովի ծովահեններ, Առյուծ արքա և այլն, մեծ էկրանով ցուցադրվեց դիտարժան անիմացիա:
 
Այդ օրը Ֆիլհարմոնիկը, համագործակցությամբ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, մարզերից, բարեգործական հիմունքներով, հյուընկալեց զոհված զինծառայողների, տարհանված արցախցիների և մայրաքաղաքի հատուկ կարիքներ ունեցող մոտ երկուհարյուր երեխաների:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք