211652_close_icon
views-count13433 դիտում article-date 14:18 31-05-2022

Արթուր Աբրահամի հիմնած այգու բացումը՝ հունիսի 1-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում այգի է հիմնել: Ավելի քան մեկ տարի տևած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ:

Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Կանաչապատ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով բարեկարգ այգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, մշակութային միջոցառում, սիրված մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, հյուրասիրություն:

Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ - այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi միջոցով:

Միջոցառումը բաց է բոլորի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր