211652_close_icon
views-count1924 դիտում article-date 13:45 30-05-2022

Վանաձորցի հրշեջ-փրկարարը «Գինեսի» ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է «Գինեսի» նոր ռեկորդ։

Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր:

Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա  տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էր  Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր