Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Մայիսի 22-ին, Երևանի Մամիկոնյանց 52 հասցեում գտնվող սպորտ դահլիճում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին ակումբի 300-ից ավելի մարզիկներ՝ Երևանից և մարզերից։ Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր:

Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Երևանում կայանալիք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի առաջնությանը: Առաջնությունը տեղի ունեցավ «Սեյկեն» ակումբի նախագահ և մարզիչ Գարուշ Սարիբեկյանի ջանքերով:

Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է, և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) անդամ են: Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները:

Հեղինակ` Կուլիջանով Քրիստիան

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք