211652_close_icon
views-count93593 դիտում article-date 20:50 24-05-2022

Ողբերգական դեպք Երևանում. Վերին Անտառային թաղամասում՝ էլիտար շենքում, հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային  136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խ. Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ օպերլիազոր Միքայել  Գարակյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա  Անդրանիկ Քեշիշյանն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա: Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և  ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

Նշված շինարարության մուտքի մոտ կար ցուցանակ, որում գրված է. «Երևան, կենտրոն վարչական շրջան, Վերին Անտառային  136/11, բազմաբնակարան բնակելի համալիրի ստորգետնյա և վերգետնյա հարկերով հիմնակմաղքի շինարարական աշխատանքներ»: Պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ»  ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի»  ԱՁ-ի կողմից: Շինարարության մեկնարկը տրվել է 2021 թ.-ի հոկտեմբերի 29-ին, շինարարության ավարտը  տրված է 2020 թ.-ի ապրիլի 29-ին:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր