211652_close_icon
views-count5744 դիտում article-date 10:10 22-05-2022

Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կա 2 զոհ, 42 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Նիհդեում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: 47 ուղևորներով ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Այս մասին գրում է TACC-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսում ուսանողներ են եղել:

Վթարի հետևանքով  կա 2 զոհ, ևս  42-ը հոսպիտալացվել են, որոնցից  5-ը ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
 

Նմանատիպ նյութեր