211652_close_icon
views-count3135 դիտում article-date 21:54 19-05-2022

Բոլորին կոչ եմ անում երկրպագել Հայաստանի հավաքականին. Կարեն Գիլոյան

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վերաբերյալ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

«Մեր աշխատանքների 95 տոկոսն արդեն կատարված է՝ թե՛ մարզական առումով, թե՛ բացման արարողության հետ կապված: Շատ գեղեցիկ բացման արարողություն է լինելու, որից հետո՝ գիշերը, կտեղադրվեն ռինգերն ու մայիսի 23-ից արդեն կմեկնարկեն նախնական մենամարտերը: Նախնական մենամարտերը կտևեն մինչև մայիսի 27-ը՝ երկու ռինգերի վրա: Մայիսի 28-ը կլինի հանգստի օր, մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչները, իսկ 30-ին՝ եզրափակիչները:

Բոլորին կոչ եմ անում երկրպագել Հայաստանի հավաքականին, որպեսզի մեր մարզիկները հասկանան, որ տանն են մենամարտում և դրանից թևավորվեն, պետք է՝ տրիբունաներում շատ հանդիսական լինի ու ամեն կերպ փորձի աջակցել: Եկեք նպաստենք այդ հաղթանակների կայացմանը, որ հետո այդ բերկրանքը միասին ապրենք»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը կկայանա այս կիրակի՝ 21։00-ին։ Մայիսի 30-ին EUBC գործկոմի առաջին նիստը կայանալու է Հայաստանում։

Մեր հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով.

48 կգ Բարեղամ Հարությունյան, 51 կգ Արթուր Հովհաննիսյան, 54 կգ Ջանիկ Սահակյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Կարեն Տոնականյան, 63,5 կգ Հովհաննես Բաչկով, 67 կգ Գուրգեն Մադոյան, 71 կգ Նարեկ Զախարյան, 75 կգ Վախթանգ Հարությունյան, 80 կգ Համբարձում Հակոբյան, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ Նարեկ Մանասյան, Գերծանր քաշային կարգ` Դավիթ Չալոյան։
 

Նմանատիպ նյութեր