Ռոման Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնեցրել են «Չելսիի» վաճառքը

Ռոման Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնեցրել են «Չելսիի» վաճառքը Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնեցրել են «Չելսիի» վաճառքի մանրամասները։
 
Ավելի վաղ գործարարը հայտարարել էր, որ ցանկանում է դուրս գրել «Չելսիին» իր կողմից տրամադրված 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի պարտքը, սակայն դա անհնարին է դարձել, քանի որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով բանկային հաշիվները սառեցվել էին։
 
Այնուհետև լուրեր էին տարածվել, որ Աբրամովիչը ցանկանում է ետ ստանալ «Չելսիին» տված 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգը, բայց նրա ներկայացուցիչը հերքել է այդ տեղեկությունը։
 
Այժմ Աբրամովիչի փաստաբաններն ու բրիտանական կառավարությունը փոխզիջման են եկել։ Գործարարն ու նրա փաստաբանները վստահ են, որ բրիտանական կառավարությունը կհաստատի «Չելսին» վաճառելու գործարքը։
 
«Չելսին» ձեռք կբերի ամերիկա-շվեյցարական մի կոնսորցիում, որը ստեղծել են գործարար Հանսյորգ Ուիսը և «Լոս Անջելես Դոջերսի» համասեփականատեր Թոդ Բոելին։ Գործարքը ձևակերպելու համար նրանք պետք է թույլտվություն ստանան Անգլիական Պրեմիեր լիգայից, այնուհետև Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր արտոնագիր կտրամադրի ակումբին, որը թույլ կտա իրականացնել վաճառքը:
 
Բրիտանական կառավարության կողմից Չելսիին տրված ժամանակավոր արտոնագիրն ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը, որը ակումբի վաճառքի վերջնաժամկետն է։ Աբրամովիչի և բրիտանական կառավարության գտած լուծումը հնարավորություն է տալիս մինչև մայիսի 31-ը կարգավորել բոլոր հարցերը և ավարտել գործարքը։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք